«Վարան Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված գործունեություն ծավալելու նպատակով: Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ քաղցկեղի բուժման հարցում ընկերության հիմնադիրների փորձն ու գիտելիքները, «Վարան Արմենիա» ընկերությանը հաջողվել է Հայաստանի համար ձեռք բերել աշխարհում քաղցկեղի բուժման ճառագայթաբուժության լավագույն սարքավորումներ արտադրող ԱՄՆ «Վարիան» ընկերության, մակերեսային քաղցկեղի բուժման սարքավորումներ արտադրող Անգլիայի «Էքստրալ» ընկերության, ինչպես նաև ճառագայթաբուժության համար անհրաժեշտ ֆիքսատորներ արտադրող Հոլանդիայի «Մաքրոմեդիքս» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցչությունը: Այժմ, «Վարան Արմենիա» ընկերությունը, օգտվելով հատուկ ուսուցում ստացած տեխնիկական անձնակազմից, պատրաստ է Հայաստանում ծառայություններ մատուցել սարքավորումների վաճառքի, ինչպես նաև ներդրումներ կատարելու և ճառագայթաբուժության կենտրոններ հիմնադրելու հարցում, միաժամանակ ընկերությունը ձգտում է բուժման մակարդակի բարձրացմամբ, մեծ քայլ կատարել հիվանդներին ծառայությունների մատուցման հարցում: «Վարան Արմենիա» ընկերության նպատակներից են. * քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար անհրաժեշտ ճառագայթաբուժության ժամանակակից սարքավորումների վաճառք և ներդրումների կատարում, * համագործակցություն մասնավոր և պետական այլ ընկերությունների, ապահովագրական ընկերությունների հետ՝ հատուկ հիվանդությունների, հատկապես քաղցկեղի բուժման բնագավառում, * համագործակցություն հարակից և տարածաշրջանի երկրներում բժշկական սարքավորումների այլ ընկերությունների, հատկապես ԱՄՆ-ի «Վարիան» ընկերության և Անգլիայի «Էքստրալ» ընկերության ներկայացուցիչների հետ, * տարածաշրջանում առկա մասնագետ կադրերի և տեխնիկական գիտելիքների օգտագործում՝ Հայաստանում քաղցկեղի բուժման քանակական և որակական մակարդակի բարձրացման համար, * ժամանակակից մասնագիտական ուսուցման մատուցում՝ Հայաստանում քաղցկեղի բուժման գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով, * Միաժամանակ ընկերությունը գործունեություն է ծավալելու նաև իր գործունեության առարկայի հետ առնչվող կոմերցիոն այլ ոլորտներում, հատկապես դեղորայքի ոլորտում: